Օգոստոսի 24-ի հանձնաժողովի նիստ
20/08/2011
2011 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
24 օգոստոսի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի օգոստոսի 6-ի №432Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 25-ի №264Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 25-ի №51Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մարտի 25-ի №122Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ԼԱՅԹԷԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Փարոս» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ. Ամիրաղյան
6. «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ. Ամիրաղյան
7. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության №0325 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «ԱՔՍԱՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԱՐԵՎԻՍ- 1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ԵՐԷՆԵՐԳՈ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտադրության №0020 լիցենզիան վերաձևակերպելու մասին
10. «ԱՐԵՆԻ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. «Ջերմուկի Հիդրոտեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ջերմուկ ՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելված Զեկուցող` Հ.Ամիրաղյան
12. Ջերմուկի Հիդրոտեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ջերմուկ ՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 21-ի №208Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
14. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 19-ի №2Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
15. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի օգոստոսի 20-ի №454 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան