Ծանոթանալով «www.1in.am» լրատվական կայքի էջում ս.թ. օգոստոսի 20-ին հրապարակված «Տիգրան Սարգսյանը խոչընդոտում է հելիոֆիկացիայի զարգացմանը» հոդվածին...
23/08/2011
Ծանոթանալով «www.1in.am» լրատվական կայքի էջում ս.թ. օգոստոսի 20-ին հրապարակված «Տիգրան Սարգսյանը խոչընդոտում է հելիոֆիկացիայի զարգացմանը» հոդվածին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը` հրավիրելով պարոն Վ. Համազասպյանին, իր անհամաձայնությունը հայտնեց հոդվածի թե բովանդակության և թե արտահայտչաձևի վերաբերյալ, որին պարոն Վ. Համազասպյանը մասամբ համաձայնելով` պարզաբանեց, որ այն լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ներկայացրած տեղեկատվությունը «Առաջին լրատվական»-ի կողմից ոչ ճշգրիտ մեկնաբանման հետևանք է:
Այնուհետև, խնդրո առարկա առաջարկությունը քննարկելով նաև հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, համաձայնություն ձեռք բերվեց, որ պահանջվող ձևաչափով ծրագիրը հեղինակի կողմից ներկայացվելուց հետո (որում պետք է լուծված լինեն տեխնիկական և ֆինանսական հարցերը) հանձնաժողովը կմիջնորդի ՀՀ կառավարությանը օրենսդրական և կազմակերպական (այդ թվում` տարածքների տրամադրման) հարցերի լիարժեք լուծման համար:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
23.08.2011թ.