Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Սեպտեմբերի 7-ի հանձնաժողովի նիստ

02/09/2011

2011 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


07 սեպտեմբերի, 2011թ                                                                                                         ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 1-ի №156Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

3. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության 2011-2012 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին 

որոշման նախագիծը          հավելված    
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
4. Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման կանոնները հաստատելու և վարձակալության վճարները սահմանելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

5. «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական բջջային կապի ցանցերից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ցանցեր կատարվող զանգերի համար միասնական սակագին կիրառելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
6. «ՆԵՏՍԻՍ» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 25-ի №51Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մարտի 25-ի №122Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
որոշման նախագիծը                 

Զեկուցող` Գ.Գևորգյան
 
9. «ՍՄԲՈՒԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ՄԱՆՈՒԿ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
 
որոշման նախագիծը          հավելված        

Զեկուցող` Հ.Ամիրաղյան
  

 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                                         Ռ.Նազարյան