Հոկտեմբերի 12-ի հանձնաժողովի նիստ
07/10/2011
2011 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
12 հոկտեմբերի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 5-ի №593Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. Միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկայում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության առավելագույն սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Ա.Ուլիխանյան
4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին
5. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության ձևերը հաստատելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 18-ի №731Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան