Հոկտեմբերի 19-ի հանձնաժողովի նիստ
14/10/2011
2011 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
19 հոկտեմբերի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հատուկ հաշվի վարման մասին և գրավի պայմանագրերին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ղոսալմյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 25-ի №740Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ղոսալմյան
3. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթները սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի №533Ա և 2011 թվականի մայիսի 18-ի №243Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի №574Ա, 2008 թվականի հունիսի 11-ի №319Ա, 2008 թվականի հունիսի 25-ի №327Ա, 2010 թվականի ապրիլի 7-ի №155Ա, 2011 թվականի մայիսի 4-ի №220Ա որոշումներն և ՌՄ/կ-085/1 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. Ռադիոհաճախականության օգտագործման №0779 թույլտվության պայմաններում փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Անհատ ձեռնարկատեր Աշոտ Ռաֆաելյանին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռ Էքս ՓՀԷԿ-3» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդահովիտ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
12. «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հեր-Հեր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
13. «Ամբերդ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ամբերդ ՀԷԿ-3» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0206 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
14. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 18-ի №731Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան