Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Սույն թվականի հոկտեմբերի 19-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և որոշմամբ սահմանվել են «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության...

19/10/2011

Սույն թվականի հոկտեմբերի 19-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և որոշմամբ սահմանվել են «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթները:
 Այլընտրանքային սակագնային փաթեթները ներառում են ամսական բաժանորդային վճարը, տեղական, միջքաղաքային և դեպի ՀՀ բջջային ցանցեր զանգերի ծառայությունները: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից առաջարկված այլընտրանքային սակագնային փաթեթները նախատեսված են այն բաժանորդների համար, ովքեր հիմնականում օգտվում են միջքաղաքային և դեպի ՀՀ բջջային ցանցեր զանգերի ծառայություններից:
 Այլընտրանքային սակագնային փաթեթները կարող են կիրառվել միայն բաժանորդի ցանկությամբ՝ վերջինիս գրավոր դիմումի հիման վրա:
 Այլընտրանքային սակագնային փաթեթները կկիրառվեն 2012 թվականի հունվարի 1-ից՝ գործող սակագնային փաթեթներին զուգահեռ:
 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
 19.10.2011թ.