Նոյեմբերի 9-ի հանձնաժողովի նիստ
04/11/2011
2011 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
9 նոյեմբերի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. 1-ին կարգի սիրողական ռադիոօպերատոր Մարիո Ավգուստո Մատուս Պավեզին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «ԼԻՄԱ ՏԱՔՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ՊԱՐՏԵԶ Մ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 15-ի №723Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 15-ի №723Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
5. «ԱԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԲՌՆԱԿՈԹ ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. «ԱԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԲՌՆԱԿՈԹ ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան