Նոյեմբերի 30-ի հանձնաժողովի նիստ
25/11/2011
2011 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
30 նոյեմբերի, 2011թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՄԱՎԱԷՔՍԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2012 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
3. «ՀԻԴՐՈ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու թույլտվություն տալու մասին
4. «ՎՈՒ ԴԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը և «Եղեգնուտ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի №259Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 25-ի №336Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 25-ի №336Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. «Բրիջնետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ձայնային ծառայությունների մատուցման №0264 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան