ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
08/12/2011

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի նիստում ընդունված որոշումներով փոփոխություններ են կատարվել էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում, ինչպես նաև` նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարներում:
Հանձնաժողովի ընդունած որոշումներով նվազեցվել են միաֆազ և եռաֆազ էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների տեղադրման կանխավճարի չափերը: Սահմանվել է, որ 2012 թվականի ապրիլի 1-ից միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների տեղադրման կանխավճարի չափը` 10000 դրամ (նախկին 20000 դրամի փոխարեն), իսկ եռաֆազ էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների դեպքում 50000 դրամ (նախկին 120000 դրամի փոխարեն): Էլեկտրոնային հաշվիչների տեղադրումը սպառողներին հնարավորություն կտա օգտվել գիշերային զեղչ սակագներից: Կրճատվել են նաև 0,4 կՎ և 6(10) կՎ լարման էլեկտրական ցանցերին միացման վճարները և ժամկետները, որը, գործարար միջավայրի բարելավմանը միտված, հերթական քայլն է: Հանձնաժողովի` միացման վճարներին և ժամկետներին վերաբերող որոշումներն ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունվարի 15-ից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողով