ՀԾԿՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ
13/12/2011
ՀԾԿՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 12-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև, 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում, այցի ընթացքում կամփոփվեն համատեղ աշխատանքային ծրագրի արդյունքները, կհստակեցվեն գործունեության առաջիկա կարևորագույն խնդիրները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով