Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Բակո Սահակյանն ընդունել է ՀԾԿՀ-ի պատվիրակությանը

13/12/2011

Բակո Սահակյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը

 

 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
 Բ. Սահակյանն Արցախի Հանրապետության տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ռոբերտ Նազարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով:
 Հանդիպմանը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով