Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԸ ՏՎԵԼ Է ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

21/12/2011

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԸ ՏՎԵԼ Է ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 21-ի նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2012-2014 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:
 Հանձնաժողովը համաձայնություն է տվել գազափոխադրման և գազաբաշխման ցանցերի վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2012-2014 թվականների ներդրումային ծրագրին` 11 940,6 մլն դրամ ծավալով (առանց ԱԱՀ), որից 2012 թվականին՝ 3 248,9 մլն դրամ:
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով