Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հունվարի 18-ի հանձնաժողովի նիստ

13/01/2012

2012 թվականի հունվարի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


18 հունվարի, 2012թ                                                                                                             ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «ԵՂԵԳՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը ձեռք բերելու թույլտվություն տալու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

2. «ՄՈԼԲԵՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունվարի 26-ի №17Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
4. «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «Արփա» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0234 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

5. «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության «Արփա» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը առանձնացման ձևով վերակազմակերպմամբ ստեղծվող նոր իրավաբանական անձին փոխանցելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
6. «ԷՆԵՐԳՈՁՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը և «ԶՈՐ-ԶՈՐ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի №759Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
8. «ՏԱՔՍԻ ԱՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

9. «ՏԱՔՍԻ ՄԱՆԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
10. Անհատ ձեռնարկատեր Արամ Կարապետյանին տրամադրված №ՏՍՕ-0037 թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մարտի 31-ի №132Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
Զեկուցող` Գ Գևորգյան


 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան