Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հունվարի 25-ի հանձնաժողովի նիստ

20/01/2012

2012 թվականի հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


25 հունվարի, 2012թ                                                                                                             ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «Ակադեմիկոս Ա.Լ. Մնջոյանի անվան Գյումրիի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին

 
Զեկուցող` Գ.Բաղրամյան

2. 3-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Գևորգ Առաքելյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

3. «ԱՐ-ՄՈԲԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ռադիոհաճախականության օգտագործման №0614, №0800, №0847 թույլտվությունները վերաձևակերպելու և դրանցում փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
4. Գյումրու քաղաքապետարանին տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման №0301 թույլտվության պայմաններում փոփոխություն կատարելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

5. «ՏԵԼԵՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
6. «ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 19-ի №10Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան