Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Փետրվարի 15-ի հանձնաժողովի նիստ

10/02/2012

2012 թվականի փետրվարի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


15 փետրվարի, 2012թ                                                                                                          ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի №111Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

 
Զեկուցող` Հ.Ղոսալմյան

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 7-ի №629Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Բաղրամյան

3. «Սալէներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Այրում ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Բաղրամյան
 
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №303Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 
Զեկուցող` Գ. Գևորգյան

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 1-ի №470Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
6. «ՌԵՅԳԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Կարճաղբյուր ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

7. «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդահովիտ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
8. «ՎԱՆՇԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կաթնառատ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

9. «ՎԱՆ ԱԼ ԷՆ Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
10. «ԱԼԵԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Տաշիր ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

11. «ԱԼԵԶԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Տաշիր ՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին

 
Զեկուցող` Գ.Բաղրամյան
 
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան