Փետրվարի 22-ի հանձնաժողովի նիստ
17/02/2012
2012 թվականի փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
22 փետրվարի, 2012թ ժամը՝ 11:00 - ին
1. Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
3. «Հ.Հ.Ն.Մ.Ս.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Գողթանիկ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
4. «ՏԱԹԵՎԻ ԱՆԱՊԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը և «Անապատ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «ՌԱԵԼ ԳԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգիս-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան