Մարտի 28-ի հանձնաժողովի նիստ
24/03/2012
2012 թվականի մարտի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
28 մարտի, 2012թ ժամը՝ 11:00 - ին
1. «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2. «Արարատ ՋԷԳ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և «Ամրակից-2» և «Հնեվանք-1» փոքր հիդրոէլեկտրակայանների գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «ԱՐՄԱՐՍՈՆ-ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ծովակ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
4. «ԱՐՄԱՐՍՈՆ-ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ծովակ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30-ի №622Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ծատուրյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 3-ի №372Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ծատուրյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան