Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Աշխատանքային քննարկում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սակագների վերանայման հայտի շրջանակում իրականացված ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի արդյունքների և ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման

06/11/2019

Տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած սակագների վերանայման հայտի շրջանակում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների սահմանման հարցերի շուրջ սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամը 15:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսվում է աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Կցվում են՝
սակագների հաշվարկը,
ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկանքը։