ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների և համապատասխան պայմանագրերի նախագծեր
08/11/2019
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների կատարման նպատակով շահագրգիռ անձանց քննարկմանն են ներկայացվում՝
1. ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները,
2. էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման (հրապարակային օֆերտա) պայմանագրի նախագիծը,
3. կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նախագիծը,
4. սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի նախագիծը։