Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում ՀՀ ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկա

08/11/2019

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագների վերանայման հայտի և դրա ուսումնասիրության շրջանակում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի արդյունքների առնչությամբ հարցերը: Ներկայացվեցին սակագների ձևավորման սկզբունքները, դրանց վրա ազդող գործոնները, մոնիթորինգի արդյունքները, ինչպես նաև հնչեցին հարցեր և տրվեցին պարզաբանումներ։