ՀՀ ՀԾԿՀ-ի նոյեմբերի 20-ի նիստ
15/11/2019
Նախագիծ
ՕՐԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ՀՀ ք. Երևան, Սարյան 22
20 նոյեմբերի, 2019թ | ժամը՝ 11:00 - ին |
1. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 28-ի №434Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Ա. Ուլիխանյան
2. «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի «Այլընտրանքային պլյուս» այլընտրանքային սակագնային փաթեթը սահմանելու մասին
որոշման նախագիծը | հավելված |
Զեկուցող` Ա. Ուլիխանյան
3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին նախազգուշացնելու մասին
Զեկուցող` Գ. Կոլյան
4. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին
Զեկուցող` Հ. Ղոսալմյան
5. «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին
որոշման նախագիծը | հավելված |
Զեկուցող` Ա. Հունանյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 26-ի №674Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Ա. Հունանյան
7. Անհատ ձեռնարկատեր Սերոբ Մուրադի Պետրոսյանին հանրային էլեկտրոնային հաղոր-դակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
որոշման նախագիծը | հավելված |
Զեկուցող` Ա. Հունանյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի №289Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ա. Հունանյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի №337Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ա. Հունանյան
10. «ՀՈՒՅՍԻ ՔԱՐԱՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №9/1-91 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 5-ի №221Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և «ՀՈՒՅՍԻ ՔԱՐԱՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին
Զեկուցող` Ա. Հունանյան
Լրացուցիչ
11. «ՀԱՈՒԶ ԹՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիան վերաձևակերպելու մասին (չքննարկվող)
Զեկուցող` Ա. Հունանյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. Բաղրամյան |