Լուսաբանման հրավեր
19/11/2019
Սույն թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու վերաբերյալ հարցը:
Նիստի օրակարգը և համապատասխան որոշման նախագիծը տեղադրված են հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (http://psrc.am/am/announcements/announcement/2832-1)։