Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվության շն

19/11/2019

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հանձնաժողովի անդամներ Մեսրոպ Մեսրոպյանը և Սերգեյ Աղինյանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակում տեղի ունեցած «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվության ներկայացմանը:
Ներկայացված հաշվետվությունում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը:
Հաշվետվության ավարտից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում, որի խոսնակներից էր նաև Գարեգին Բաղրամյանը:

72345