Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍԱՀՄԱՆԵՑ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

21/11/2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում սահմանվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2020 թվականին սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ:
Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սույն թվականի օգոստոսի օգոստոսի 7-ին հանձնաժողով է ներկայացրել ծառայությունների մատուցման 2020 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ՝ առաջարկելով բաժանորդներին մատուցվող ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 181,807 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով հանձնաժողովը և ջրային կոմիտեն, ընկերության հետ ձեռքբերված փոխադարձ համաձայնությամբ, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են մոնիթորինգ՝ երկու փուլով (Երևան քաղաքի և մարզերի սպասարկման տարածքներում): Մոնիթորինգի շրջանակում ձևավորված աշխատանքային խմբերն այցելել են և իրականացրել ուսումնասիրություն ոչ բնակիչ բաժանորդ հանդիսացող շուրջ 2300 (Երևանում՝ շուրջ 1370 և մարզերում՝ 930) սպառողների մոտ և արձանագրել շուրջ 210 խախտում (Երևանում՝ շուրջ 95 և մարզերում՝ 115)։
Այսպիսով, մոնիթորինգի արդյունքում հաշվարկված լրացուցիչ ծավալը կազմել է 0,78 մլն խմ (Երևանում՝ 0,48 մլն խմ և մարզերում՝ 0,30 մլն խմ)։
Բացի այդ, հանձնաժողովի աշխատակազմը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների հաշվարկներում ներառել է 01.08.2018-01.08.2019թ. ժամանակահատվածի փաստացի ջրամատակարման ծավալը՝ հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմանների №3 հավելվածը, որը ընկերության ներկայացրած՝ 01.07.2018-01.07.2019թ. ժամանակահատվածի նկատմամբ ավելի է 0,9 մլն խմ-ով։
Ամփոփելով մոնիթորինգի արդյունքերը և իրականացնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմանների թիվ 3 հավելվածով նախատեսված ճշգրտումները՝ 2020 թվականի համար մանրածախ ծառայությունների գումարային սակագինը հաշվարկվել է 180,174 դրամ/խմ, որը ձևավորվել է հետևյալ բաղադրիչներից՝
- Վարձակալության մրցույթի արդյունքում ձևավորված և բանակցությունների ընթացքում փոփոխված բազիսային սակագին՝ 176,4 դրամ/խմ,
- Մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությամբ պայմանավորված ավելացում՝ 0,115 դրամ/խմ (124 մլն խմ-ի փոխարեն 123,874 մլն խմ),
- Սղաճով պայմանավորված ավելացում՝ 5,152 դրամ/խմ,
- Ընկերությանը մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված նվազեցում՝ 0,969 դրամ/խմ,
- Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված նվազեցում՝ 0,524 դրամ/խմ։
Ընդ որում, 181,807 դրամ/խմ սակագնի փոխարեն հանձնաժողովի աշխատակազմի կողմից հաշվարկված մանրածախ ծառայությունների գումարային սակագինը ընկերության կողմից ներկայացվածի նկատմամբ պակաս է 1,633 դրամ/խմ-ով, որը պայմանավորված է հետևյալով՝
- Հաշվարկներում մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալները 01.08.2018-01.08.2019թթ.. ժամանակահատվածի մասով ներառելու արդյունքում ձևավովորված լրացուցիչ 0,9 մլն խմ ծավալը սակագինը նվազեցրել է 0,82 դրամ/խմ-ով,
- Մոնիթորինգի արդյունքում հաշվարկված լրացուցիչ 0,78 մլն խմ ծավալը սակագինը նվազեցրել է 0,708 դրամ/խմ-ով,
- Մյուս գործոնների ճշգրտման արդյունքում սակագինը լրացուցիչ նվազեցվել է 0,105 դրամ/խմ-ով (հիմնականում պայմանավորված է սղաճով, քանի որ հայտով ներկայացված 2019թ. հունիսի 2%-ի փոխարեն հաշվարկներում լիզենզիայի պայմանների համաձայն ներառվել է 2019թ. հուլիս ամսվա 1,9%-ը),
Միաժամանակ, ճշգրտվել են ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մեծածախ ծառայությունների, ինչպես նաև «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագները:
Այսպիսով՝ 2020 թվականի հունվարի մեկից հանձնաժողովը գործող 191,4 դրամ սակագնի փոխարեն հաստատել է 180 դրամ սակագին, որի արդյունքում պետության սուբսիդավորման կարիք չի լինելու:

2020թ․ խմելու ջրի սակագների ճշգրտում