Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

23/05/2012

ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2012 թվականի մայիսի 23-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:
 Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 174,059 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,065 դրամ/խմ-ի փոխարեն:
 Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հուլիսի 8-ից:
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով