Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԾԿՀ-ի պատվիրակությունը 2012 թվականի հունիսի 15-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:

15/06/2012

ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2012 թվականի հունիսի 15-ին, երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև, 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում, կամփոփվեն 2012 թվականի համատեղ աշխատանքային ծրագրի իրականացման վերջին վեց ամիսների արդյունքները, կհստակեցվեն գործունեության առաջիկա կարևորագույն խնդիրները:
 Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով