ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան գրասենյակի և ՀՀ ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները հանդիսավորությամբ նշել են հանձնաժողովի նոր գրադարանի հիմնարկեքը:
22/06/2012
Հունիսի 22-ին ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան գրասենյակի և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ներկայացուցիչները հանդիսավորությամբ նշել են հանձնաժողովի նոր գրադարանի հիմնարկեքը: ԱՄՆ ՄԶԳ-ն, իր «Էներգետիկ անվտանգության ամրապնդում և ռեգիոնալ ինտեգրում» ծրագրի շրջանակներում, աջակցել է նոր գրադարանի ստեղծմանը և տրամադրել, գրականություն վերականգնվող էներգիայի, էներգետիկ ոլորտի կարգավորման, քաղաքականության և ընթացակարգերի վերաբերյալ նյութեր, ինչպես նաև` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պատրաստված, էներգետիկ ոլորտին առնչվող հաշվետվություններ: Ծրագրի միջնորդությամբ ՀԾԿՀ-ին տրամադրվել է նաև սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում թվայնացնել փաստաթղթերը, կազմակերպել ինտերակտիվ քննարկումներ և հանդիպումներ, ՀԾԿՀ-ի վարչությունների միջև տարածել տեղեկատվություն:
ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը բացեց արարողությունը և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին ցուցաբերված աջակցության համար: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Քոնան Փեյզենը նշեց ԱՄՆ ՄԶԳ-ի պատրաստակամությունը աջակցելու ՀԾԿՀ-ին` կարգավորման իր փորձը բարձրացնելու, կարգավորման գործընթացների թափանցիկությունը ապահովելու և հասարակության մասնակցությունը և իրազեկությունը ամրապնդելու գործում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով