Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԾԿՀ-ն «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բջջային ցանցում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ հայտնում է

08/08/2012

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն թվականի օգոստոսի 7-ին «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության բջջային ցանցում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ հայտնում է, որ համապատասխան գրավոր հարցում է ուղարկվել ընկերությանը՝ ներկայացնելու խափանումների պատճառները: «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունից պարզաբանումներ ստանալուն պես հանձնաժողովը կուսումնասիրի դրանք և արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով