Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «ԱրմենՏել» ընկերության ցանցում 2012թ. մայիս-օգոստոսին տեղի ունեցած շարժական կապի խափանումների վերաբերյալ իր պաշտոնական հարցմանն ի պատասխան` ընկերության ներկայացրած տ

28/08/2012

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «ԱրմենՏել» ընկերության ցանցում 2012թ. մայիս-օգոստոսին տեղի ունեցած շարժական կապի խափանումների վերաբերյալ իր պաշտոնական հարցմանն ի պատասխան` ընկերության ներկայացրած տեղեկատվությունը, ըստ որի տեխնիկական խափանումներն ընկերության կապալառուի տեղադրած ծրագրային ապահովման անկատարության հետևանք էին: Ծրագրային ապահովման խափանման պատճառով խախտվել էր կառավարման համակարգերի կայուն աշխատանքը: Այդ ընթացքում ցանցի աճող ծանրաբեռնվածությունը հանգեցրել էր նրան, որ պահուստային համակարգերով ցանցի վերականգնումը հնարավոր էր իրականացնել միայն գիշերային ժամերին, երբ ցանցի ծանրաբեռնվածությունը նվազագույնն է:
 Հանձնաժողովն արձանագրում է, որ ընկերությունը կարճ ժամկետում ձեռնարկեց անհրաժեշտ բոլոր քայլերը համապատասխան ծրագրային մոդուլը փոխարինելու համար, ինչպես նաև պատճառած անհարմարությունների համար փոխհատուցեց տուժած բաժանորդներին:
 Հանձնաժողովի հանձնարարականով և մեթոդական աջակցությամբ ներկայումս ընկերությունը կատարելագործում է ցանցում խափանումները կանխարգելելու իր քաղաքականությունն ու ընթացակարգերը, և վստահեցնում, որ ձեռնարկված միջոցներն ու իր կապալառուների նկատմամբ առավել խիստ մոտեցումները կբացառեն հետագայում նման խափանումները:
    
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով