Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հոկտեմբերի 10-ի հանձնաժողովի նիստ

05/10/2012

2012 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ



10 հոկտեմբերի, 2012թ                                                                                                         ժամը՝ 11:00 - ին

 

 
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հունվարի 31-ի №8Ա և 2011 թվականի հոկտեմբերի 19-ի №481Ա որոշումներով համաձայնեցված գրավի պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերին համաձայնություն տալու մասին

որոշման նախագիծը
 
Զեկուցող` Հ.Ղոսալմյան

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետ սահմանելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

3. «ՋՐՏՈՒՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Խաշթառակ» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 17-ի №647Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

5. «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Որոտան-7» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0266 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
6. «Քարե Հովիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շենիկ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0274 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

7. «ՄԻՏՔ» ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Բաղրամյան» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0333 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
8. «Անի» բաց բաժնետիրական ընկերության «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0158 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

9. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
որոշման նախագիծը          հավելված
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
10. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
որոշման նախագիծը          հավելված
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 25-ի №51Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
 
   
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան