Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հոկտեմբերի 17-ի հանձնաժողովի նիստ

12/10/2012

2012 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ



17 հոկտեմբերի, 2012թ                                                                                                         ժամը՝ 11:00 - ին

 

 
1. «ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Տիգրան Մեծ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին

որոշման նախագիծը          հավելված
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

2. «ԷՐԷՄԻՐԷՆԵՐԺԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Գեղի-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
 
որոշման նախագիծը          հավելված
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 9-ի №82Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
4. Անհատ ձեռնարկատեր Սամվել Հակոբյանին տրամադրված №9/1-75 թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 16-ի №807Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

5. Ռադիոհաճախականության օգտագործման №0908 թույլտվության պայմաններում փոփոխություններ կատարելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
6. «ԱՐԱՐԱՏ ՋԷԳ» փակ բաժնետիրական ընկերության «Ամրակից-2» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
 
որոշման նախագիծը
 
Զեկուցող` Գ.Բաղրամյան

 
   
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան