Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հոկտեմբերի 31-ի հանձնաժողովի նիստ

26/10/2012

2012 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


31 հոկտեմբերի, 2012թ                                                                                                         ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց կողմից տվյալ ցանցերով ծառայությունների մատուցման տեղեկատվության հրապարակման ձևը հաստատելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

2. «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» փակ բաժնետիրական ընկերության «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործում և սպասարկում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

3. «ԱԼԼՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
4. «ԱՐՄԻՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 6-ի №297Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 6-ի №153Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 23-ի №315Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
8. Ռադիոհաճախականության օգտագործման №0870 թույլտվության մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

9. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից քաղաքացի Գրիգոր Գևորգյանի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետ սահմանելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
10. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից քաղաքացի Նունե Նիկոլյանի սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացնելու և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի կնքման առաջարկներ ներկայացնելու առավելագույն ժամկետ սահմանելու մասին

 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի №616Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
12. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի №348Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 
 Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության սպառման համակարգերի պահուստային սնուցման տեխնոլոգիական միացման մասին

 
 Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
14. «ԱՍԿԵ գրուպ» բաց բաժնետիրական ընկերության սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու մասին

 
 Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
15. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրային համակարգի օգտագործման №0005 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին

 
 Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
16. «ԿԱՅՈՒՐ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մանե» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0337 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

 
 Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
17. «Ա.Գ. ԵՐԿՅԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հանքավան-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0282 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

 
 Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
18. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռ էքս ՓՀԷԿ-2» և «Լեռ էքս ՓՀԷԿ-3» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին

 
 Զեկուցող` Գ.Բաղրամյան
    
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան