Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Աշխատանքային քննարկում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման վերաբերյալ

22/03/2021

  • IMG_7831
  • IMG_7833
  • IMG_7834
  • IMG_7835
  • IMG_7838
  • IMG_7839
Սույն թվականի մարտի 22-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկում:
Քննարկվեցին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի նոյեմբերի 20-ին հանձնաժողով ներկայացված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտի ներկայացման հիմնավորումները, սակագների վերանայման գործընթացի մանրամասները, ինչպես նաև աշխատակազմի հաշվարկ-հիմնավորումները: Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեությանն առչնվող հարցեր, տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ: