Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Նիստեր

ՀՀ ՀԾԿՀ-ի հուլիսի 14-ի նիստ

09/07/2021

Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

14 հուլիսի, 2021թ  ժամը՝ 11:00 - ին

1. «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մեղրի-2» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ԼԷ №0606 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Հ. Ղազարյան

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Դ. Մուրադյան

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 24-ի №200Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Հունանյան

4. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ», «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՅՈՒՔՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական, «ՔՐՈՍՍՆԵԹ», «ՋԻԹԵԼ», «ԱՐՓԻՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ և «ՀԱՅ-ԹԵՔ ԳԵԹՎԵՅ, ԻՆՔ.» ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման առավելագույն վճարը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 22-ի №249Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Հունանյան

5. «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՅՈՒՔՈՄ» և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական հեռախոսակապի ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման առավելագույն վճարը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 22-ի №250Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Հունանյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի  նախագահ`

 

  Գ. Բաղրամյան