«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կարգավորվող անցումային սակագների գործողության ժամկետի մասին
19/02/2007
Քննարկելով վերը նշված հարցը, ինչպես նաև հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված առաջարկը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կարգավորվող անցումային սակագների գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
19.02.2007թ.