Հոկտեմբերի 12-ի հանձնաժողովի նիստ
05/10/2007
2007 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
12 հոկտեմբերի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2007-2009 թվականների ներդրումային ծրագրի 2007 թվականի ընթացքում իրականացման ենթակա նախագծերից հինգին համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 10-ի № 167 Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի № 373Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման № ՊԼ-4174 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան