Նոյեմբերի 16-ի հանձնաժողովի նիստ
08/11/2007
2007 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
16 նոյեմբերի, 2007թ ժամը՝ 11:00 - ին
1. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագներից ցածր սակագների կիրառման կարգը հաստատելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
2. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող առանձին ծառայությունների առավելագույն սակագների սահմանման մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի № 207Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
4. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի շարժական ռադիոկապի ցանցի շահագործման № ԳՌՑ-0192, № ԳՌՑ-0193, № ԳՌՑ-0194, № ԳՌՑ-0196, № ԳՌՑ-0200, № ԳՌՑ-0201, № ԳՌՑ-0202, № ԳՌՑ-0203, № ԳՌՑ-0204, № ԳՌՑ-0206, № ԳՌՑ-0303, № ԳՌՑ-0302, № ԳՌՑ-0304, № ԳՌՑ-0305 թույլտվությունները վերաձևակերպելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 3-ի № 141Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 18-ի № 144 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման № ՊԼ-2996 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
10. 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման № 794 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. Շարժական ռադիոկապի ցանցի բազային ռադիոկայանի շահագործման № ԳԲ-0722 և շարժական ռադիոկապի ցանցի շահագործման № ԳՌՑ-0301 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
12. Վերգետնյա ռադիոկայանի շահագործման իրավունքի № 37/1388 և № 37/1423 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան