Փետրվարի 15-ի հանձնաժողովի նիստ, ավելացել է 7 լրացուցիչ հարց
08/02/2008
2008 թվականի փետրվարի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
15 փետրվարի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 30-ի N 140 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող`Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
(ԼՐԱՑՈՒՑԻՉ)
15 փետրվարի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը ավելացնելու նպատակով տեղաբաշխվող լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերը «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերելու թույլտվություն տալու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ա.Արշակյան
2. «Հարհիմթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «Կադաֆոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. Անհատ ձեռնարկատեր Արամ Մանուկյանին համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
որոշման նախագիծը հավելվածը
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ՎԻ ԷՅ ԸՆԴ ԹԻ ԷՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ձայնային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման № ԳՌՑ–0299 և շարժական ռադիոկապի ցանցի բազային ռադիոկայանի շահագործման № ԳՌՑ–1056-1076 թույլ¬տվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 11-ի № 217 Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան