Հունիսի 6-ի հանձնաժողովի նիստ
30/05/2008
2008 թվականի հունիսի 6-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
6 հունիսի, 2008թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի № 28 Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի № 563Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30-ի № 615Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 19-ի № 271Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ԷԼԴԱՍ» սահմնափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «Ժորժետ» սահմնափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. «ԻՆՏԵՌԱԿՏԻՎ ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գնումների կատարման այլ սկզբունքների և գործընթացի կիրառմանը համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
9. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից հաշվարկելու մեթոդիկան հաստատելու մասին
Զեկուցող` Գ.Բալյան
10. «Ֆիրմա Գ.Ա.Խ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Հեր-Հեր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
11. Էլեկտրամատակարարման և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին
Զեկուցող` Ա.Արշակյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան