ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին քաղաքներում և Թաիրով գյուղում 5662,5-5667,5 ՄՀց ռադիոհաճախականության հատվածի օգտագործման թույլտվություն ստանալու հայտի վերաբերյալ
05/11/2008
«Դյուցազն» արտադրական կոոպերատիվը 2008 թվականի նոյեմբերի 3-ին հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` խնդրելով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին քաղաքներում և Թաիրով գյուղում տրամադրել 5662,5-5667,5 ՄՀց ռադիոհաճախականության հատվածի օգտագործման թույլտվություն: Հայտի հետ կապված դիտողությունները և առաջարկությունները մինչև 2008 թվականի նոյեմբերի 20-ը կարող են ներկայացվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչություն` ք. Երևան, Սարյան 22, №107 սենյակ: