Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հունիսի 20-ի հանձնաժողովի նիստ

15/06/2012

2012 թվականի հունիսի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


20 հունիսի, 2012թ                                                                                                                ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռ էքս ՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

2. «ՄԵԳԱԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

3. «ՄԻՏՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 3-ի №588Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

5. «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վարդահովիտ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
6. «ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վարդահովիտ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Բաղրամյան

7. «ԱՊԱՀՈՎ ՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վահագնի» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Բաղրամյան
 
8. Անհատ ձեռնարկատեր Վարդան Հովհաննիսյանին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

9. «ԿԱՐՈՒԶՈ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
    
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան