Մեկնարկեց էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման (փորձնական) ծրագիրը
Սույն թվականի փետրվարի 1-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ, հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը, Սեդա Շահինյանը և հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակում «Շուկայի կառավարման ծրագրի փորձնական ծրագրի» շնորհանդեսին:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցան հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Շնորհանդեսին ներկայացվեց ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրային համակարգը, որը մշակվել է ապահովելու Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը ժամանակակից էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, ստեղծելու էլեկտրաէներգիայի առևտրի նոր հնարավորություններ շուկայի բոլոր մասնակիցների համար, ինչպես նաև մշտադիտարկելու շուկայում տեղի ունեցող գործընթացները։
Այնուհետև տեղի ունեցավ քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով: Արդյունքում, տրվեց էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրային համակարգի փորձնական կիրառման մեկնարկը: