Սույն թվականի փետրվարի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային քննարկում Հանձնաժողովի 2022-2024 թվականների միջնաժամկետ ծրագրի, այդ թվում՝ 2022 թվականի բյուջեի ձևավորման վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրեց վերոնշյալ ծրագրի նախագիծը:
Ներկաները հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին հանձնաժողովի բյուջեի ձևավորման մեխանիզմը, ինչպես նաև խոսեցին բյուջետային հայտի նախագծի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների մասին, առարկություններ և առաջարկություններ չհնչեցին: